Ջիովինկոն բաց կթողնի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումը
07/04/2013 13:26
Նմանատիպ
«Յուվենտուսի» հարձակվող Սեբաստիան Ջիովինկոն ծնկի վնասվածք է ստացել Ա Սերիայի 31-րդ տուրի «Պեսկարայի» հետ խաղում ու արդեն 32-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը: Հետխաղյա մամուլի ասուլիսում թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ ֆուտբոլիստի մասնակցությունը Չեմպիոններ լիգայի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը բացառվում է:
Մոտ ժամանակներս իտալացի խաղացողը խոր բուժզննում կանցնի: Կա մտավախություն, որ նրա վնասվածքի բուժումը կարող է բավական երկար ժամանակ խլել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում