Հյոնես. Մեծ շնորհակալություն Հայնկեսին ու «Բավարիայի» ֆուտբոլիստներին

Հյոնես. Մեծ շնորհակալություն Հայնկեսին ու «Բավարիայի» ֆուտբոլիստներին

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը չի թաքցրել իր էմոցիաները Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Այնթրախտի» հետ հանդիպումից հետո, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Յուպ Հայնկեսի թիմը մրցակցին հաղթեց 1-0 հաշվով ու ժամանակից շուտ ձևակերպեց չեմպիոնությունը:

-Մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք: Թիմերը հազվադեպ են այսքան վաղ չեմպիոն հռչակվում: Ես չեմ կարողանում մեր ակումբի պատմության մեջ նմանատիպ ևս մեկ մրցաշրջան հիշել: Սա մեծ ձեռքբերում է մեր մարզչի համար, սակայն խաղացողներին էլ պետք է մեծ շնորհակալություն հայտնել: Նրանք չհանգստացան’ ցույց տալով անընդհատ աշխատելու կարևորությունը: Ինձ բառերով դժվար է արտահայտել այն, ինչ զգում եմ,- ասել է Հյոնեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում