«Ռուբին»-«Չելսի» հանդիպումը կկայանա «Լուժնիկիում»

«Ռուբին»-«Չելսի» հանդիպումը կկայանա «Լուժնիկիում»

«Ռուբինի» փոխնախագահ Կամիլ Իսհակովը խոսել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ «Չելսիի» հետ պատասխան հանդիպման անցկացման վայրի մասին:

Նախկինում Իսհակովը նշել էր, որ այս հարցը պատրաստվում է քննարկել լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:

-Ոչ, ես Լոնդոնում չկարողացա հանդիպել Աբրամովիչի հետ: Նա «Չելսի»-«Ռուբին» հանդիպման օրը Լոնդոնում ու, ընդհանրապես, Անգլիայում չէր: Հնարավոր է’ նա այցելի ապրիլի 11-ին կայանալիք պատասխան հանդիպմանը:

Պատասխան հանդիպման անցկացման վայրի հարցը վերջապես լուծվել է: Այն կկայանա «Լուժնիկի» մարզադաշտում: Արդեն ոչինչ չի կարող փոխվել,- ասել է Իսհակովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում