Կոնտե. Պետք է հենց առաջին րոպեից ճնշում գործադրենք «Բավարիայի» դարպասին

Կոնտե. Պետք է հենց առաջին րոպեից ճնշում գործադրենք «Բավարիայի» դարպասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Ա Սերիայում «Պեսկարայի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակը, ինչպես նաև խոսել «Բավարիայի» հետ առաջիկա հանդիպումից:

-Սա հեշտ հանդիպում չէր: Մեր խաղացողները հարվածեցին բոլոր հնարավոր տեղերից, սակայն դարպասապահը հրաշալի էր խաղում: Կցանկանայի ընդգծել «Պեսկարայի» հիանալի գոլը, որը հեղինակեց Կաշոնեն: Նրա գոլից հետո մեր խաղում շտապողականություն նկատվեց, սակայն մենք կարողացանք մինչև խաղավարտ լուծել մեր խնդիրը:

Եթե մենք ցանկանում ենք հաղթել «Բավարիային», ապա պետք է հենց առաջին րոպեից ճնշում գործադրենք նրանց դարպասին: Իհարկե, դա ռիսկային է, քանի որ մրցակցի կազմում խաղում են անհատապես այնպիսի ուժեղ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոբենն ու Ռիբերին: Միևնույն ժամանակ, իրավիճակն է իր պայմանները թելադրում մեզ,- ասել է Կոնտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում