Ֆերդինանդ. Սկզբից տիտղոսները, հետո` ռեկորդները
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է, որ իր թիմին հետաքրքրում է Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսի նվաճումը, այլ ոչ թե ռեկորդներ սահմանելը:
Հիշեցնենք’ մանչեսթերյան դերբիից առաջ թիմը ունի 80 միավոր, ինչը 15-ով պակաս է 2004-05 մրցաշրջանում «Չելսիի» սահմանած ռեկորդային ցուցանիշից:
Նաև մանչեսթերյան ակումբը կարող է տիտղոսը հաղթել հետապնդողի նկատմամբ ռեկորդային առավելությամբ: Այժմ նրանք 15 միավորով են առաջ «Սիթիից», իսկ ռեկորդը պատկանում է «Արսենալին», որը 1999-00 մրցաշրջանում հետապնդողից առաջ էր անցել 18 միավորով:
Եվ վերջապես, թիմը 30 խաղերում արդեն 70 գոլ է խփել, ու կարող է գերազանցել 2009-10 մրցաշրջանում «Չելսիի» սահմանած ռեկորդային գոլերի քանակը’ 103:
-Հիշելով, թե ինչ տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում, մենք պետք է պահպանենք կենտրոնացումը: Դա մեր ոճն է: Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում ու հաղթանակի համար պայքարել ամեն մրցաշարում:
Այդպես էր նաև իմ’ այս ակումբ նոր տեղափոխվելուս ժամանակ, ու այդպես կլինի միշտ: Այս ակումբը, այս մարզիչները, ֆուտբոլիստներն ու երկրպագուները պետք է կիրառեն այս պահանջները,- ասել է Ֆերդինանդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում