Բալոտելլին տուգանվել է գնացքի զուգարանում ծխելու համար

Բալոտելլին տուգանվել է գնացքի զուգարանում ծխելու համար

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին չի հոգնում թերթերի առաջին էջերում հայտնվելուց:

Իտալական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Միլան» ակումբը տուգանել է իտալացի հարձակվողին’ գնացքի զուգարանում ծխելու համար, որը թիմին տարել է Ֆլորենցիա, որտեղ միլանցիները մրցելու են «Ֆիորենտինայի» հետ:

Նրան գործողությունը կատարելիս տեսել են անվտանգության աշխատակիցները: Նույն գնացքի մեջ եղել է նաև փոխնախագահ Ադրիանո Գալիանին, ով էլ որոշել է, որ Բալոտելլին պետք է տուգանք վճարի:

Հիշեցնենք’ Բալոտելլին «ռոսսոներիի» շարքերը համալրել է հունվարին, ու Ա Սերիայում անցկացրած 7 խաղում նույնքան գոլի հեղինակ է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում