«Ֆուլհեմը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Շվարցերի հետ

«Ֆուլհեմը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Շվարցերի հետ

«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հաստատել է, որ ակումբը նոր պայմանագրի առաջարկ է կատարել վետերան դարպասապահ Մարկ Շվարցերին, ում ներկայիս համաձայնագրի ժամկետը սպառվում է հունիսի վերջին:

-Մենք բանակցություններ ենք վարում Շվարցերի հետ, այնպես, ինչպես նույնը անում ենք Հանգելանդի ու մյուս խաղացողների հետ:

Մարկը ֆանտաստիկ դարպասապահ է, ում համար շատ դժվար է փոխարինող գտնել: Մենք նրան առաջարկ ենք արել ու պատասխանի ենք սպասում: Եթե նա այն ընդունի, ապա կմնա ակումբում, եթե ոչ, մենք ևս մեկ առաջարկ կկատարենք,- ասել է Յոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում