Ջիակերինի. «Յուվենտուսը» պետք է իր լավագույն ֆուտբոլը ցուցադրի, որպեսզի անցնի «Բավարիային»

Ջիակերինի. «Յուվենտուսը» պետք է իր լավագույն ֆուտբոլը ցուցադրի, որպեսզի անցնի «Բավարիային»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմանուելե Ջիակերինին նշել է, որ իր թիմը չի կորցրել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը’ չնայած 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայից» 0-2 հաշվով կրած պարտությանը:

-Այո, «Յուվենտուսը» պետք է իր լավագույն ֆուտբոլը ցուցադրի, որպեսզի անցնի «Բավարիային»: Մենք խաղալու ենք այս պահին աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ: Առաջին խաղում նրանք արդեն ցույց տվեցին իրենց հզորությունը: «Բավարիան» արդեն հաղթել է Բունդեսլիգան, ու մենք պատրաստվում ենք անել մեր հնարավորությունների առավելագույնը, որպեսզի անցնենք նրանց,- ասել է Ջիակերինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում