Տոտտի. «Ռոմայում» կմնամ մինչև 2020 թվականը
07/04/2013 15:32
Նմանատիպ
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալլոտան շաբաթ օրը ճաշել է թիմի ավագ ու լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիի հետ:
Հանդիպման վերջում, որին ներկա էին նաև 36-ամյա ֆուտբոլիստի ֆիզիոթերապևտ Վիտո Սկալան, «ջիալոռոսիի» գործադիր տնօրեն Իտալո Զանզին, ինչպես նաև խորհրդատու Մաուրո Բալդիսոնին, լրագրողները հետաքրքրվել են Տոտտիի նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակից:
-Ես պայմանագիր կկնքեմ մինչև 2020 թվականը,- կատակել է Ֆրանչեսկոն:
-Տոտտին ինձ ասաց, որ կարող է մնալ ևս երկու տարի,- ասաց Պալլոտան’ չմանրամասնելով բանակցությունների ընթացքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում