«Մետալուրգը» ջախջախեց «Կարպատներին». Ղազարյանն ու Մկրտչյանը չմասնակցեցին հանդիպմանը

«Մետալուրգը» ջախջախեց «Կարպատներին». Ղազարյանն ու Մկրտչյանը չմասնակցեցին հանդիպմանը

Ուկրաինայի առաջնությունում ընթանում են 23-րդ տուրի հանդիպումները:

Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, սեփական հարկի տակ ընդունել էր «Կարպատներին»: Տանտերերը 4-0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեցին մրցակցի նկատմամբ, իսկ գոլերը հեղինակեցին Լեոնարդո դե Սոուզան, Վլադիմիր Պոլեվոյը, ինչպես նաև դուբլի հեղինակ դարձավ Ժունիոր Մորաեսը:

Կառլեն Մկրտչյանը հայտավորված չէր հանդիպմանը, իսկ Գևորգ Ղազարյանը թեև կար պահեստայինների նստարանին, բայց խաղադաշտ դուրս չեկավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում