Լոպես. «Գալաթասարայի» հետ խաղում գոնե մեկ գոլ պետք է խփենք

Լոպես. «Գալաթասարայի» հետ խաղում գոնե մեկ գոլ պետք է խփենք

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան «Գալաթասարայ»-«Ռեալ» խաղից ունեցած սպասելիքներից: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է «արքայական» ակումբի 3:0 հաշվով հաղթանակով:

-Դիմակայությունը դեռևս չի ավարտվել: Գիտենք` ամեն ինչ դեռ կարող է տեղի ունենալ: Միշտ էլ դժվար է հաղթել լավ թիմերին: Այո, նրանք ձախողեցին առաջին խաղը, սակայն պատասխան խաղի ժամանակ կարող են ցուցադրել այն ամենն, ինչին ընդունակ են: Մՙենք շատ սթափ պետք է լինենք:

3:0 հաշիվը մեզ համար շատ լավ արդյունք է, բայց պատասխան խաղում պետք է գոնե մեկ գոլ խփենք: Անձամբ ես, բարդ դիմակայություն եմ սպասում,-ասել է Լոպես:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում