Մխիթարյանը հաղթանակ պարգևեց «Շախտյորին» «Դինամոյի» հետ խաղում (տեսանյութ)

Մխիթարյանը հաղթանակ պարգևեց «Շախտյորին» «Դինամոյի» հետ խաղում (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտոյրը» հյուրընկալվել էր   իր սկբունքային մրցակցին` Կիևի «Դինամոյին»:

Թեպետ դաշտի տերերն առաջին աչքի ընկան, սակայն չկարողացան պահպանել իրենց գոլային առավելությունը և դրական արդյունքի հասնել: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Յարմոլենկոն: Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի ազգային հավաքականի կիսապշատպան Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ Դանիլոյին և հայտնվեց դարպասում. այսպիսով, գրանցվեց ինքնագոլ:

Սակայն երկրորդ խաղակեսում Մխիթարյանն արդեն անձամբ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` աչքի ընկնելով խաղի 75-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «հանքափորները» վաստակեցին 66 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Դինամոն» 47 միավորով մնաց երրորդ հորիզոնականում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում