Բոնուչչի. Ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ

Բոնուչչի. Ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ

«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչչին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան «Յուվենտուս»-«Բավարիա» հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում թուրինցիները զիջեցին մրցակցին 2:0 հաշվով:

-Կարծում ենք` կարող ենք հաղթահարել «Բավարիայի» արգելքը, որովհետև մենք «Յուվենտուսն» ենք: Հաջորդ փուլ դուրս գալու համար մենք շատ հնարավորություններ ունենք, այդ իսկ պատճառով էլ խաղալու ենք 110 տոկոսով: Մենք ունենք ընդամենը 90 րոպե ժամանակ,-ասել է Բոնուչչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում