AS. Մեսսին կհայտավորվի «ՊՍԺ»-ի հետ խաղին
07/04/2013 23:52
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին հնարավորություն ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Բարսելոնա»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպմանը: Այսօրվանից Մեսսին մարզվել է թիմի ընդհանուր խմբի հետ:
Ինչպես հաղորդում է AS-ը, Մեսսին կհայտավորվի այդ խաղին, սակայն մեկնարկային րոպեներից չի խաղա: Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածք էր ստացել հենց «ՊՍԺ»-ի հետ առաջին հանդիպման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում