Բալոտելլի. Մեծ հույս ունեմ, որ «Ման. Սիթին» կհաղթի «Ման. Յունայթեդին»
08/04/2013 00:29
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին հույս ունի, որ առաջիկա մանչեսթերյան դերբիում Ռոբերտո Մանչինիի սաները հաղթանակ կտոնեն:
-Նախորդ մրցաշրջանում «Օլդ Թրաֆֆորդում» խփած գոլը լավագույններից մեկն էր իմ կարիերայում: Հավանաբար, դրան հավասար են Գերմանիայի հավաքականի դարպասը խփած գոլերս (Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում): Վաղն անպայման աջակցելու եմ իմ նախկին թիմակիցներին: Համոզված եմ` Մանչինին գիտի ինչպես հաղթել: Մեծ հույսեր ունեմ, որ «Մանչեսթեր Սիթին» առավելության կհասնի,-ասել է Մարիոն «քաղաքայինների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում