Ռոջերս. Պետք է ավելի շատ հարվածեինք «Վեսթ Հեմի» դարպասին

Ռոջերս. Պետք է ավելի շատ հարվածեինք «Վեսթ Հեմի» դարպասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է «Վեսթ Հեմի» հետ հանդիպման ոչ-ոքին (0:0):

Մերսիսայդյան ակումբը այս խաղում մեծ առավելություն ուներ, բայց այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

-Մենք շատ լավ խաղացինք: Կարծում եմ’ որոշ հատվածներում մեր խաղը գրավիչ էր: Մենք պետք է շատ հարվածներ կատարեինք մրցակցի դարպասին: Որոշել էինք յուրաքանչյուր գրոհ եզրափակել հարվածով: Միևնույն ժամանակ, մեծ էներգիա է պետք, որպեսզի պահպանես դարպասը գրավելու համառությունը,- ասել է Ռոջերսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում