«Սանթոսը» ամռանը մտադիր է վերադարձնել Ռոբինյոյին

«Սանթոսը» ամռանը մտադիր է վերադարձնել Ռոբինյոյին

«Սանթոսի» փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը հաստատել է, որ բրազիլական ակումբը ամռանը փորձելու է վերադարձնել «Միլանի» հարձակվող Ռոբինյոյին:

Նա իր կարիերան սկսել է «Սանթոսում» ու ձմեռային տրանսֆերային ժամանակ մոտ էր Բրազիլիա վերադառնալուն, սակայն ակումբները չկարողացան համաձայնության գալ գործարքի ֆինանսական կողմի շուրջ: Միևնույն ժամանակ, անձամբ խաղացողը ցանկանում է վերադառնալ հայրենիք:

-Ինչ վերաբերում է Ռոբինյոյին, ապա մենք այդ հարցին կանդրադառնանք ամառային ամիսներին; Մենք դա կանենք այն բանից հետո, երբ բացվի տրանսֆերային պատուհանը,- ասել է Ռոդրիգեսը Lancenet-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում