Հայնկես. «Բավարիան» կարող է ինչ-որ բանի հասնել նաև Չեմպիոնների լիգայում

Հայնկես. «Բավարիան» կարող է ինչ-որ բանի հասնել նաև Չեմպիոնների լիգայում

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հանկեսը նշել է, որ թիմը հաղթանակների համար է պայքարելու նաև Չեմպիոնների լիգայի ու Գերմանիայի գավաթի խաղարկություններում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ մյունխենցիները արդեն դուրս են եկել գավաթի կիսաեզրափակիչ: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ թիմը 1/4 եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»:

-Այս մրցաշրջանում «Բավարիան» իր խաղով ապացուցեց, որ գրանդ է համարվում: Հաղթել ազգային առաջնությունում արդեն 28-րդ տուրից հետո, ուղղակի ֆանտաստիկ է: Այժմ մենք ձգտում ենք առավելագույն արդյունքի հասնել նաև Չեմպիոնների լիգայում ու Գերմանիայի գավաթում: Մեր երկրպագուները շատ են ցանկանում հաղթել այդ մրցաշարում, սակայն Չեմպիոնների լիգան առանձնահատուկ մրցաշար է, որին մասնակցում են միայն թագավորները: Ու մենք վստահ ենք, որ կարող ենք այստեղ ինչ-որ բանի հասնել,- ասել է Հայնկեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում