Ռոբեն. «Բավարիան» այս մրցաշրջանում ձգտում է հաղթել բոլոր մրցաշարերում

Ռոբեն. «Բավարիան» այս մրցաշրջանում ձգտում է հաղթել բոլոր մրցաշարերում

«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը նշել է, որ թիմը այս մրցաշրջանում շատ լուրջ խնդիրների համար է պայքարում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք’ Յուպ Հայնկեսի թիմը արդեն նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը, սակայն հոլանդացի ֆուտբոլիստը ցանկանում է առավելագույնը քաղել նաև մյուս երկու մրցաշարերից:

-Մենք ձգտում ենք հաղթել այս մրցաշրջանում մեր մասնակցած բոլոր երեք մրցաշարերում: Ցանկանում ենք հաղթել ամենը, ինչ հնարավոր է: Ու դրա համար նախադրյալներ ունենք: «Բավարիան» երկու տարի անընդմեջ Բունդեսլիգան չէր հաղթել, իսկ այսպիսի ակումբի համար դա անընդունելի է: Այդ պատճառով այս տարի մենք ցանկանում ենք փոխհատուցել այդ անհաջողությունները: «Բավարիան» իմ ընտանիքն է, ու ես չեմ կասկածում, որ ապագայում մենք ևս մեկ հաջողություն ենք տոնելու,- ասել է Ռոբենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում