Ռաուլ. Հուսով եմ` «Ռեալը» 10-րդ անգամ կհաղթի Չեմպիոնների լիգայում

Ռաուլ. Հուսով եմ` «Ռեալը» 10-րդ անգամ կհաղթի Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը, ով այժմ պաշտպանում է քաթարական «Ալ-Սադդի» գույները, կարծում է, որ իր հարազատ թիմը այս մրցաշրջանում կարող է հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Ժոզե Մոուրինյոյի թիմը մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ է ներկայացրել’ սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթելով «Գալաթասարային»:

-Ես հավատում եմ «Ռեալի» հաջողությանը: Ես շատ հուսով եմ, որ մեր ակումբը պատմության մեջ իր 10-րդ հաղթանակը կտոնի Չեմպիոնների լիգայում: Դա այն է, ինչը ցանկանում են ակումբի բոլոր երկրպագուները: Ինքս կարծում եմ, որ թիմը ճիշտ ուղու վրա է,- ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում