Տիագու Սիլվան կարող է ապաքինվել մինչև «Բարսելոնայի» հետ հանդիպումը

Տիագու Սիլվան կարող է ապաքինվել մինչև «Բարսելոնայի» հետ հանդիպումը

«ՊՍԺ»-ի կենտրոնական պաշտպան Տիագու Սիլվան բաց թողեց Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի «Ռենի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով, տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստը ծնկի շրջանում ցավ է զգացել նախախաղյա մարզման ժամանակ ու սկսել է մարզվել անհատական ծրագրով:

Այնուամենայնիվ, բրազիլացին մեծ հնարավորություններ ունի օգնելու իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում: Այսօր նա լրացուցիչ թեստեր կանցնի, ինչը կորոշի նրա’ հանդիպմանը մասնակցելու նպատակահարմարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում