Մորատին երկրպագուներին հանդարտեցնելու համար կգնի Տևեսին

Մորատին երկրպագուներին հանդարտեցնելու համար կգնի Տևեսին

Ինչպես հաղորդում է Mediaset-ը, «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին դժգոհ է նրանից, որ իր թիմը անհաջող մրցաշրջան է անցկացնում ու այս տարի էլ չի հայտնվի Չեմպիոնների լիգայում, և դրա համար էլ պատրաստվում է ամռանը զգալիորեն ուժեղացնել թիմը:

Տեղեկացվում է, որ ակումբը ցանկանում է գնել Կառլոս Տևեսին, քանի որ ցանկանում է բարելավվել արդյունքները, ինչպես նաև վերադարձնել երկրպագուների սերը:

Մորատին ցանկանում է օգտվել այն փաստից, որ արգենտինացու պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է մեկ տարի անց, ու անձամբ հարձակվողը ուրախ կլինի տեղափոխվել Իտալիա, բացի այդ, տեղեկություն կա, որ անգլիական ակումբն էլ ցանկանում է ազատվել հարձակվողից:

Ամենայն հավանականությամբ, Տևեսի գնման համար բանակցությունները կսկսվեն տրանսֆերային պատուհանի բացվելուն պես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում