Ֆերգյուսոն. Վան Պերսին չի դիտարկել «Սիթի» տեղափոխվելու տարբերակը
08/04/2013 15:44
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ Ռոբին վան Պերսին երբեք չի մտածել «Սիթի» տեղափոխվելու մասին:
Սա շոտլանդացին ասել է ի պատասխան Ռոբերտո Մանչինիի, ով նշել էր, որ եթե մանկունյանցիները չմիջամտեին, ապա հարձակվողը կդառնար մանչեսթերյան մյուս ակումբի ֆուտբոլիստ:
-Վան Պերսին ոչ մի կերպ չի դիտարկել «Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը: Չնայած չեմ պնդում, որ նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում մեր թիմի կազմում: Նա իսկապես մեծ խաղացող է: Մեզ պետք էր հենց այնպիսի փորձառու խաղացող, ինչպիսին հոլանդացին է,- ասել է Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք’ 29-ամյա հարձակվողը «Յունայթեդի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում