Մանչեսթերյան դերբի. «Ման. Սիթին» մի փոքր ինտրիգ է վերադարձնում առաջնությունում (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիական Պրեմիեր լիգայի այս տուրի կենտրոնական հանդիպումը մանչեսթերյան դերբին էր: «Ման. Սիթին», որ իր սկզբունքային մրցակցին զիջում էր 15 միավորով և զբաղեցնում երկրորդ հորիզոնականը, այս խաղով պետք է փորձեր որոշակի ինտրիգ վերադարձնել առաջնությունում: Ինչը Ռոբերտո Մանչինիի սաներին հաջողվեց անել:
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում. 52-րդ րոպեին աչքի ընկավ Միլները: «Կարմիր սատանաներն» ընդամենը 7 րոպե անց վերականգնեցին հաշվի հավասարությունը, սակայն այս անգամ ևս աչքի ընկան հյուրերը. Վենսան Կոմպանին դարձավ ինքնագոլի հեղինակ:
Այնուհանդերձ, «քաղաքայիններին» հաջողվեց խփել նաև հաղթական գնդակ. 78-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը գեղեցիկ գոլով ձևակերպեց Սերխիո Ագուերոն:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն արդեն 12 միավորով է առաջ «Մանչեսթեր Սիթիից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում