Մուսլերա. «Գալաթասարայը» «Ռեալի» դեմ կպայքարի մինչև վերջ

Մուսլերա. «Գալաթասարայը» «Ռեալի» դեմ կպայքարի մինչև վերջ

«Գալաթասարայի» դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան չի կորցնում իր թիմի’ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու հույսը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ մրցաշարի 1/4 եզրափակիչ առաջին խաղում թուրքական ակումբը Մադրիդում 0-3 հաշվով զիջել է տեղի «Ռեալին»:

-«Գալաթասարայը» պատրաստվում է պայքարել մինչև վերջ: Մենք գիտենք, որ սա շատ դժվար խաղ է լինելու աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի հետ: Մեզ համար շատ կարևոր հանգամանք կարող է դառնալ երկրպագուների աջակցությունը: Պետք է ասեմ, որ երբեք որևէ այլ տեղ չեմ տեսել երկրպագուների այսպիսի ֆանտաստիկ աջակցություն,- ասել է Մուսլերան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում