Կոենտրաո. «Ռեալը» պետք է մոռանա «Գալաթասարայի» հետ առաջին խաղի հաշիվը

Կոենտրաո. «Ռեալը» պետք է մոռանա «Գալաթասարայի» հետ առաջին խաղի հաշիվը

«Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն կարծում է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ «Գալաթասարայի» հետ պատասխան խաղում պետք է մոռանա առաջին մրցավեճում գրանցված հաշիվը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնեն’ Ժոզե Մոուրինյոյի սաները առաջին խաղում հաջողության են հասել 3-0 հաշվով:

-Մենք դեռ ոչինչ չենք հաղթել: Ճիշտ է, առաջին խաղում մեծ առավելություն ստացանք, սակայն պետք է հասկանանք, որ դժվարին հանդիպում է սպասվում: Ինչ վերաբերում Է «Գալաթասարայի» երկրպագուներին, ապա մենք կենտրոնանալու ենք խաղի վրա: Մենք սովոր ենք մթնոլորտին, որը տիրում է մարզադաշտերում, սակայն գիտենք, որ այդ թիմի երկրպագուները տարբերվում են մյուսներից: Միևնույն ժամանակ, մենք պետք է հանգիստ մնանք ու կատարենք մեր աշխատանքը,- ասել է պորտուգալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում