Ձոֆ. Տվյալ պահին «Բավարիան» աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է

Ձոֆ. Տվյալ պահին «Բավարիան» աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է

«Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Դինո Ձոֆը գերմանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է «Բավարիայի» խաղի մասին: Հիշեցնենք’ մյունխենցիները ժամանակից շուտ արդեն ապահովել են Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը:

-«Բավարիան» տվյալ պահին համարվում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: Այնտեղ բոլոր խաղային դիրքերը բալանսավորված են, իսկ ֆուտբոլիստները ֆիզիկապես անհավանական ուժեղ են: Բացի այդ, թիմում հանդես են գալիս մի շարք առաջնակարգ ֆուտբոլիստներ: Օրինակ’ Շվայնշտայգերը, ով անհավանական ֆուտբոլիստ է: Չնայած նախորդ մրցաշրջանի անհաջողություններին’ «Բավարիան» կարողացավ վերագտնել իր խաղը: Ու դա քիչ բան չի նշանակում,- ասել է Ձոֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում