Աֆելլայը այս մրցաշրջանում այլևս չի խաղա «Շալկեում»

Աֆելլայը այս մրցաշրջանում այլևս չի խաղա «Շալկեում»

27-ամյա կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը այս մրցաշրջանում այլևս հանդես չի գա «Շալկե-04»-ի կազմում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են «Բարսելոնային», զայրացրել է ռուրյան ակումբի ղեկավարությանը, քանի որ վնասվածքը բուժելու համար մեկնել է հայրենիք’ առանց ակումբին տեղյակ պահելու:

Այդպիսով, Աֆելլայը ամռանը կվերադառնա «Բարսելոնա»: Հոլանդացին կատալոնական ակումբի հետ պայմանագրով կապված է մինչև 2015 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում