Ռումենիգե. «Բավարիայի» ու Գվարդիոլայի հանդիպումը սիրային պատմություն հիշեցրեց

Ռումենիգե. «Բավարիայի» ու Գվարդիոլայի հանդիպումը սիրային պատմություն հիշեցրեց

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել թիմի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին: Հիշեցնենք’ իսպանացի մասնագետը թիմը կգլխավորի նոր մրցաշրջանից սկսած:

-Երբ ես հանդիպեցի Գվարդիոլայի հետ, որպեսզի քննարկենք մեր համագործակցության հարցը, պարզվեց, որ նա հետաքրքրված է «Բավարիայում» աշխատելով: Դա նման էր սիրային պատմության: Պեպը նույն ձև է խաղում «Ռայո Վալյեկանոյի» ու «Ռեալի» հետ: Օգտագործում է մինևնույն ուժերը, իսկ դա նրա մտածելակերպն է: Նրա հետ մենք կարող ենք նոր կարևոր գլուխ գրանցել մեր ակումբի պատմությունում: Նա մեծ հարգանք ունի «Բավարիայի» մշակույթի ու փիլիսոփայության հանդեպ, այլ ոչ թե ցանկանում է փոխել դա,- ասել է Ռումենիգեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում