«Ռեալին» հարկավոր է ոչ միայն Բեյլը, այլև Վիլլաշ-Բոաշը

«Ռեալին» հարկավոր է ոչ միայն Բեյլը, այլև Վիլլաշ-Բոաշը

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Տոտենհեմից» ցանկանում է հրավիրել ոչ միայն կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի’ «Արքայական» ակումբից հեռանալու դեպքում, Պերեսը Անդրե Վիլլաշ-Բոաշին կդիտարկի որպես նրան փոխարինելու թեկնածուի:

Այդպիսով, «սերուցքայինների» նախագահը հույս ունի, որ, հրավիրելով պորտուգալացի երիտասարդ մասնագետին, Բեյլին ավելի հեշտ կլինի համոզել տեղափոխվել «Սանտիագո Բեռնաբեու»: Այդ նպատակով էլ Պերեսը հաջորդ ամսում կհանդիպի մասնագետի հետ ու կքննարկի նրա հնարավոր տեղափոխությունը Մադրիդ:

El Confidencial-ը նաև տեղեկացնում է, որ հենց Վիլլաշ-Բոաշն է գլխավորում Ֆլորենտինոյի գլխավոր թեկնածուների ցուցակը’ առաջ անցնելով Յոահիմ Լյովից ու Արսեն Վենգերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում