Ռոբեն. Պիրլոն «Յուվենտուսի» ամենակարևոր ֆուտբոլիստն է

Ռոբեն. Պիրլոն «Յուվենտուսի» ամենակարևոր ֆուտբոլիստն է

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Արյեն Ռոբենը խոսել է «Յուվենտուսի» հետ առաջիկա խաղից` առանձնակի շեշտելով Անդրեա Պիրլոյի կարևորությունը թուրինյան ակումբի համար:

-Այս մրցաշրջանը պարզապես հիանալի է ընթանում: Առաջնությունում մենք արդեն չեմպիոններ ենք, և ոչ մի ճնշում չկա: Ուստի ամբողջովին կկենտրոնանանք Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի խաղարկության վրա:

Անդրեա Պիրլոն բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նման ֆուտբոլիստները կարողանում են «կրակել» ճիշտ պահի: Այնպես որ, պետք է զգույշ լինել: Նա, հավանաբար, «Յուվենտուսի» ամենակարևոր ֆուտբոլիստն է. պետք է ուշադիր լինենք նրա նկատմամբ-ասել է Ռոբենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում