Շենգավիթի թիմը` ՀՀ հանդբոլիստուհիների առաջնության հաղթող

Շենգավիթի թիմը` ՀՀ հանդբոլիստուհիների առաջնության հաղթող

Կայացել է մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը նվիրված մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնության հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթի հավաքական թիմը (մարզիչ Աստղիկ Գյուրջինյան): Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Եզրափակչում շենգավիթցիները առավելության են հասել Գորիսի հավաքականի նկատմամբ’28:13 (15:7) հաշվով: Նշենք, որ Գորիսի թիմն արժանացել է բրոզե մեդալի և մասնագետների վկայությամբ ողջ առաջնության ընթացքում բավականին լավ խաղ է ցուցաբերել: Երկրորդ տեղը գրավել է Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը՝ հաղթելով Աջափնյակին 5:13 (2:6) հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում