Բալոտելլին որակազրկվել է երեք խաղով
09/04/2013 18:50
Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին որակազրկվել է Իտալիայի առաջնության երեք խաղով: Հիշեցնենք` Ա Սերիայի 31-րդ տուրի «Ֆիորենտինայի» հետ խաղի վերջնամասում Բալոտելլին վիճաբանեց մրցակցի դարպասապահ Էմիլիանո Վիվիանոյի հետ: Այս դրվագի մասին եզրային մրցավարը հաղորդեց հանդիպման գլխավոր մրցավարին, ինչը առաջացրեց իտալացի ֆուտբոլիստի դժգոհությունը և վերջինս վիրավորական արտահայտություններ հնչեցրեց եզրայինի հասցեին:
Այսպիսով, Մարիոն բաց կթողնի «Նապոլիի», «Յուվենտուսի» և «Կատանիայի» հետ հանդիպումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում