Ազարենկոն հույս ունի մասնակցել Մադրիդի մրցաշարին
09/04/2013 22:00
Նմանատիպ
Վիկտորիա Ազարենկոն կարծում է, որ կապաքինվի մինչև Մադրիդի խոշոր մրցաշարի մեկնարկը, որը կընթանա մայիսի 4-12: Թենիսիստուհին ոտնաթաթի վնասվածք ունի ու հիմա չի մարզվում.
-Հույս ունեմ, որ մայիսի սկզբին, Մադրիդի մրցաշարում կորտ կվերադառնամ: Ես 3 առաջնություն բաղ թողեցի, բայց սարսափելի բան չկա: Այս դադարն ամեն դեպքում ես ծրագրել էի, սակայն այդ դեպքում այն ավելի քիչ կլիներ:
Նշենք, որ Մադրիդի առաջնության մրցանակային ֆոնդը ավելի քան 4 մլն դոլար է կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում