Մխիթարյանի գոլերի շնորհիվ Գայտանան հայերեն կերգի «Շախտյորի» հիմնը

Մխիթարյանի գոլերի շնորհիվ Գայտանան հայերեն կերգի «Շախտյորի» հիմնը

Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում 21 գնդակ է խփել և մոտ է Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանելուն: Այդ ռեկորդը գրանցելու համար նա պետք է երկու գոլ խփի առաջնության մնացած խաղերում

«Շախտյորի» երկրպագուհիներից ուկրաինացի երգչուհի Գայտանան, ով ծնունդով Կոնգոյից է և հանդիսանում է «Շախտյոր, չեմպիոն» երգի հեղինակն ու կատարողը, որոշել է անձամբ աջակցել Հենրիխին: Եթե նա կարողանա Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի թիվը հասցնել 25-ի, ապա երգչուհին կկատարի «Շախտյորի» հիմնը հայերեն լեզվով: terrikon.com կայքը, հղում կատարելով երգչուհու պաշտոնական կայքին, մեջբերել է Գայտանայի խոսքերը.

– Ես Ուկրաինայի առաջնության լավագույն թիմի’ «Շախտյորի» երկրպագուհին եմ: Այդ պատճառով մրցաշրջանի վերջին խաղերում ցանկանում եմ աջակցել «հանքափորներին», հատկապես’ Հենրիխ Մխիթարյանին: Նրա առջև բարդ նպատակ է դրված’ նոր ռեկորդ սահմանել: Կարծում եմ’ «Շախտյորի» հիմնը հայերեն լեզվով գեղեցիկ կհնչի և խթան կլինի Հենրիխի համար, իսկ նա կօգնի ինձ թարգմանել տեքստը: Հուսով եմ’ «Շախտյորի» հիմնի նոր տարբերակը մենք միասին կստեղծենք:


Հետևեք մեզ նաև Telegram-ում