«Ռեալը» պարտվում է «Գալաթասարային», բայցև դուրս գալիս կիսաեզրափակիչ (տեսանյութ)

«Ռեալը» պարտվում է «Գալաթասարային», բայցև դուրս գալիս կիսաեզրափակիչ  (տեսանյութ)

Ստամբուլում ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան «Գալաթասարայ»-«Ռեալ» խաղը: Մադրիդի ակումբը կրկին խաղաց առանց Իկեր Կասիլյասի: 

Խաղի առաջին րոպեներից երկու թիմերն էլ պայքարում էին հաշիվն իրենց օգտին փոխելու համար, սակայն միայն «Ռեալը» Ռոնալդուի գոլի շնորհիվ կարողացավ 7-րդ րոպեին ցուցատախտակի հաշիվը փոխել: Տան տերերը առաջին խաղակեսի հաջորդ րոպեներին թեև փորձեցին, բայց հաջողության հասնել չկարողացան: 

Ընդմիջումից հետո միանգամից «Գալաթասարայը» գրավեց Լոպեսի դարպասը: 59-րդ րոպեին Էբուեն հավասարեցրեց հաշիվը: 71-րդ րոպեն ևս հաջողություն բերեց տան տերերին: Այս անգամ Ուեսլի Սնեյդերը դարձավ գոլի հեղինակ: Հաջորդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց «Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան: 

Ավելացված վերջին րոպեներին Ռոնալդուն ևս մեկ անգամ է աչքի ընկավ` խփելով խաղի վերջն գնդակը` 3:2:

Այսպիսով, «Ռեալը» կշարունակի առաջնությունում պայքարն ու կխաղա կիսաեզրափակչում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում