Ռոնալդու. Այս խաղը ապագայում մեզ համար օրինակ կլինի

Ռոնալդու. Այս խաղը  ապագայում մեզ համար օրինակ կլինի

Մադրիդի «Ռեալի» առաջատարը Ստամբուլում կրած պարտությունից հետո ասել է, որ իր թիմը մեղավոր էր նման հաշվի համար:

-Մենք շատ ուրախ ենք, որ այս դժվարին խաղից հետո առաջ ենք շարժվում: Այս հանդիպումն ապագայում մեզ համար օրինակ կլինի: Ֆուտբոլում չի կարելի բաց թողնել պահը պահի ետևից: Մրցակիցը շատ դժվարացրեց մեր գործը, սակայն իրականում մենք էինք դրանում մեղավոր:

Ինձ լավ եմ զգում. այսօր վատ չխաղացի: Եվ ես, և թիմակիցներս մոտիվացված ենք: Տեսնենք` ով կլինի կիսաեզրափակչում մեր մրցակիցը,-պորտուգալացու խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում