«Ռեալը» 105 մլն. եվրո է պատրաստում Ագուերոյի ու Բեյլի համար

«Ռեալը» 105 մլն. եվրո է պատրաստում Ագուերոյի ու Բեյլի համար

«Ռեալը» ամռանը պատրաստվում է հնչեղ ձեռքբերումներ կատարել:

Իսպանական ու անգլիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ առաջիկա ամռանը մադրիդյան թիմը կներդնի բոլոր ուժերը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ու «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերները իրականացնելու համար:

Նշվում է, որ ուելսցու համար, ով վաղուց է գտնվում «բլանկոսների» ուշադրության կենտրոնում, «Ռեալը» պատրաստ է վճարել 60 մլն. եվրո, իսկ Ագուերոյի դիմաց’ մի փոքր ավելի քիչ գումար’ 45 մլն; Ակումբը ցանկանում է «շպորների» հետ գործարքի մաս դարձնել նաև հարձակվող Գոնսալո Իգուաինին, ում ապագան «Սանտիագո Բեռնաբեոում» մշուշոտ է:

Երկու ֆուտբոլիստներն էլ, ամենայն հավանականությամբ, դեմ չեն լինի Մադրիդ տեղափոխվելուն: Բեյլը շատ է խոսել Չեմպիոնների լիգայում խաղալու իր ցանկության մասին, իսկ Ագուերոն ցանկանում է Իսպանիա վերադառնալ ընտանեկան պատճառներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում