Դի Մարիա. «Ռեալը» միշտ ինչ-ինչ պատճառներով տասը հոգով է մնում

Դի Մարիա. «Ռեալը» միշտ ինչ-ինչ պատճառներով տասը հոգով է մնում

«Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան շատ ուրախ է, որ իր թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, բայց դժգոհ էր, որ 1/4 եզրափակիչ «Գալաթասարայի» հետ պատասխան խաղում թիմը մնաց տասը հոգով, քանի որ հեռացվեց Ալվարո Արբելոան, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Ժոզե Մոուրինյոյի թիմը պարտվեց 2-3 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում դուրս եկավ հաջորդ փուլ:

-Մենք միշտ ինչ-ինչ պատճառներով խաղը ավարտում ենք տասը հոգով: Մինչդեռ մրցակիցը զբաղված է նրանով, թե ինչպես ուժեղ հարվածներ հասցնի մեր ֆուտբոլիստների ոտքերին: Չեմպիոնների լիգայի գավաթին տիրելու համար պետք է հաղթել բոլոր մրցակիցներին: Մենք գիտեինք, որ «Գալաթասարայը» իր դաշտում այլ կերպ է խաղալու, ու շատ ուրախ ենք նրա համար, որ հաղթեցինք այս դիմակայությունում,- ասել է Դի Մարիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում