Պիկե. Ամեն անգամ ասում եմ Ֆերգյուսոնին, որ նա սխալ է վարվել ինձ հետ

Պիկե. Ամեն անգամ ասում եմ Ֆերգյուսոնին, որ նա սխալ է վարվել ինձ հետ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն խոսել է իր կարիերայի այն փուլի մասին, երբ դեռ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

-Մանչեսթեր ուղևորվելու ժամանակ ես 17-ամյա մի տղա էի, ով նույն հանդերձարանում էր հայտնվել մի շարք աստղերի հետ: Հիշում եմ, երբ ինձ առաջին անգամ հրավիրեցին առաջին թիմի պարապմունքին, ուղղակի անհավանական էր:

Այնտեղ ես ինձ կարողացա նախապատրաստել «Բարսելոնա» վերադառնալուն: Սակայն ես հպարտանում եմ նրանով, որ այնտեղ անցկացրի երեք տարի ու որոշում ընդունեցի Անգլիա գնալ 17 տարեկանում, քանի որ դա իդեալական պահ էր: Հպարտ եմ, որ եղել եմ Ալեքս Ֆերգյուսոնի թիմի մի մասը, չնայած նրա հետ ամեն հանդիպման ժամանակ ասում եմ, որ սխալ վարվեց ինձ հետ:

«Բարսելոնա» միշտ էլ ցանկանում ես վերադառնալ: Սա աշխարհի լավագույն ակումբն է, որտեղ միշտ տիտղոսներ ես հաղթում, խաղում ես որոշակի խաղաոճով, ու ամենակարևորը’ գտնվում ես տանը,- ասել է Պիկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում