Մ-17 տարեկանների ազգային հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին

Մ-17 տարեկանների ազգային հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը մայիսի 20-ից 24-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված «UEFA Development Tournament» /ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշար/ մրցաշարում, որը կկայանա Հունգարիայում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Սլովենիայի և Չեխիայի մինչև 17 տարեկանների ազգային ընտրանիները: Հանդիպումները նախատեսված է անցկացնել մայիսի 21-ին, 22-ին և 24-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում