Հրաչյա Ռոստոմյանը ցավակցական ուղերձ է հղել մարզիկ Վահան Ասատրյանի մահվան կապակցությամբ
10/04/2013 20:25
Նմանատիպ
Իր ֆեյսբուքյան էջում Հրաչյա Ռոստոմյանը գրել է. «Հոգու մեծ կսկիծով տեղեկացա իմ մարզական ընկերոջ մահվան մասին: Մեր շարքերից վաղաժամ հեռացավ մեր լավագույն ընկերն ու բարեկամը՝ Վահան Ասատրյանը:
Լինելով իր ոլորտի մասնագետ և նվիրվելով սիրված մարզաձևին՝ բասկետբոլին, նա ակտիվ մասնակցություն է ունեցել մարզաձևի մասսայականացման գործում: Վահանը սպորտի վարպետ էր, լավ հայր, ամուսին, զավակ և ընկեր: Դեռ որքա՜ն ծրագրեր և երազանքներ ուներ նա, որ անկատար և չիրականացված մնացին….
Անսահման մեծ և անդառնալի է մեր կորուստը:
Ես անկեղծորեն ցավակցում եմ Վահան Ասատրյանի ընտանիքին, բարեկամներին և ընկերներին, հայտնում նրանց իմ զորակցությունը և մաղթում հոգու արիություն՝ այս կորստին դիմակայելու համար»:
Տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում