Ազար. «ՊՍԺ»-ն կարող է օգտվել Մեսսիի բացակայությունից
10/04/2013 20:06
Նմանատիպ
«Չելսիի» ֆուտբոլիստի կարծիքով Լեո Մեսսիի բացակայությունը «Բարսելոնա»-«ՊՍԺ» խաղում կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի հետ առաջին խաղում (2:2) Մեսսին վնասվածք ստացավ և այժմ դեռ վերջնականապես պարզ չէ` նա կմասնակցի՞ այս խաղին, թե՞ ոչ:
-Շատ բան կախված է Մեսսիի մասնակցությունից: «ՊՍԺ»-ն կարող է օգտվել նրա բացակայությունից: Սակայն ամեն դեպքում փարիզցիներին դժվար հանդիպում է սպասվում: «ՊՍԺ»-ի համար կիսաեզրափակչի ուղեգիրը մեծ ձեռքբերում կարող է լինել,-ասել է Էդեն Ազարը Le10Sport-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում