ՈՒԵՖԱ-ն ավելի խիստ միջոցներ կկիրառի ռասիզմի դեմ պայքարում
10/04/2013 20:48
Նմանատիպ
ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավելի խիստ միջոցներ կիրառել ռասիզմի դեմ պայքարի համար:
Ինչպես հայտնել է ՈՒԵՖԱ-ի քարտուղար Ինֆանտինոն Մանչեսթերի SoccerEx-ում, պատժամիջոցներից մեկը կարող է հանդիսանալ մեղավոր ճանաչված ֆուտբոլիստի կամ իրավասու անձանց ամենաքիչը 10 խաղով որակազրկելը:
Ակումբներն էլ կպատժվեն տրիբունաներից, խաղերի ժամանակ հնչած ռասիստական կոչերի համար: Տրիբունաներում առաջին խախտման ժամանակ մարզադաշտի տրիբունաները մասնակի կփակվեն, երկրորդի դեպքում` ամբողջ մարզադաշտը փակելու հետ մեկտեղ կգանձվի 50.000 եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում