Դիդյե Դեշամը մարզադաշտից կդիտի «Յուվենտուս»-«Բավարիա» խաղը

Դիդյե Դեշամը մարզադաշտից կդիտի «Յուվենտուս»-«Բավարիա» խաղը

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ծրագրել է դիտել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Յուվենտուս»-«Բավարիա» հանդիպումը խաղադաշտից:

Նշենք, որ 1994-1999 թվականների ընթացքում Դեշամը խաղացել է թուրինյան ակումբում, իսկ 2006-2007 թվականներին գլխավորել է այդ թիմը:

Դեշամի` ֆուտբոլային այս հանդիպումը մարզադաշտից դիտելու որոշումը պայմանավորված է նրանով, որ երկու թիմերի կազմերում էլ հանդես են գալիս ֆրանսիացի ֆուտբոլիստներ` Պոլ Պոգբան և Ֆրանկ Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում