Մանջուկիչ. Հաջորդ փուլում հայտնվելը շատ կարևոր է մեզ համար

Մանջուկիչ. Հաջորդ փուլում հայտնվելը շատ կարևոր է մեզ համար

«Բավարիայի» հարձակվող Մարիո Մանջուկիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» հետ պատասխան խաղի մասին, որում մյունխենցիները հաղթեցին 2-0 հաշվով, իսկ ինքը դարձավ գոլի հեղինակ:

-Մենք գիտեինք, որ մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Երկրպագուները շատ եռանդով էին աջակցում իրենց թիմին: Շատ դժվար էր խաղալ: Բայց մենք պահպանեցինք հանգստությունը’ սպասելով առաջին գոլին: Բարեբախտաբար, հետագայում կարողացանք դա անել: Հաջորդ փուլում հայտնվելը շատ կարևոր է մեզ համար: Իհարկե, ես շատ ուրախ եմ նրա համար, որ կարողացա այս ամենում իմ ներդրումը ունենալ,- ասել է խորվաթ հարձակվողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում