Պոգբա. Մեզ դիմակայում էր ուժեղ թիմ, որը փորձառու էր մեզանից

Պոգբա. Մեզ դիմակայում էր ուժեղ թիմ, որը փորձառու էր մեզանից

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիային» պարտվելուց հետո արժանին է մատուցել մրցակցին:

-Ես գոհ եմ, որ մենք աշխատեցինք ու լավ խաղ ցուցադրեցինք, սակայն մեզ դիմակայում էր ուժեղ թիմ, որը ավելի փորձառու էր մեզանից: Ցանկանում էինք արագ գոլ խփել, սակայն մրցակիցը մեզ ոչ մի հնարավորություն չտվեց; «Բավարիան» շատ լավ խաղաց, ու նրանց առաջին գոլը մրցաշարի կիսաեզրափակչից մեզ անհաղթահարելի հեռավորության վրա թողեց,- ասել է ֆրանսիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում