Չավին «ՊՍԺ»-ի հետ խաղում փոխանցումների 100%-անոց ճշգրտություն է ցույց տվել

Չավին «ՊՍԺ»-ի հետ խաղում փոխանցումների 100%-անոց ճշգրտություն է ցույց տվել

«Բարսելոնայի» ու «ՊՍԺ»-ի մրցավեճում, որը կայացավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակներում, կատալոնացիների կիսապաշտպան Չավին, ըստ էլեկտրոնային վիճակագրական համակարգի, կատարել է 96 փոխանցում, որոնցից բոլորն էլ ճշգրիտ են եղել:

Հիշեցնեք’ մրցակցի դաշտում խփած ավելի շատ գոլերի շնորհիվ «կապտանռնագույնները» ձեռք բերեցին կիսաեզրափակչի ուղեգիր:

Ընդհանուր առմամբ, Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում անցկացրած ինը խաղերում Չավին խաղադաշտում 801 րոպե է անցկացրել’ կատարելով չորս գոլային փոխանցում ու գոլ խփելով «ՊՍԺ»-ի հետ առաջին հանդիպման 89-րդ րոպեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում