Բուֆֆոն. «Բավարիան» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան

Բուֆֆոն. «Բավարիան» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը արժանին է մատուցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում իրենց մրցակից «Բավարիային»:

Հիշեցնենք’ մյունխենցիները երկու խաղերի արդյունքում մրցակցին պարտության մատնեցին 4-0 հաշվով:

-Մեր ու «Բավարիայի» միջև տարբերությունը կապված է փորձի հետ: Այսօր ես ավելի գոհ եմ, քան Մյունխենում էի: Առաջին խաղում մենք ոչ մի լավ բան չցուցադրեցինք, իսկ ահա այսօր ամեն ինչ արեցինք հաղթանակի համար, սակայն վերջնական արդյունքում դա չհերիքեց: Ամփոփելով այս ամենը’ պետք է ասեմ, որ «Բավարիան» այս մրցաշրջանում կարող է հաղթել Չեմպիոնների լիգան,- ասել է Բուֆֆոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում