Լավեսսի. Մեսսիի դաշտ դուրս գալը որոշիչ էր

Լավեսսի. Մեսսիի դաշտ դուրս գալը որոշիչ էր

«ՊՍԺ»-ի հարձակվող Էզեկիել Լավեսսին ասել է, թե ինչը թիմին խանգարեց  «Բարսելոնայի» հետ պայքարում հաղթող դուրս գալ 1:1.

-Մենք լավ խաղ անցկացրինք, սակայն չկարողացանք իրագործել ունեցած հնարավորությունները: Դրա համար հետո վճարեցինք: 

Մեսսիի դաշտ դուրս գալը մեծ ազսեցություն ունեցավ խաղի վրա: Դա գուցե նաև որոշիչ դեր խաղաց: 

Հիմա Ֆրանսիայի առաջնության վրա կենտրոնանալու ժամանակն է: Մենք անկասկած ուզում ենք հաղթել այն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում